Պեչորայում (Կոմի Հանրապետություն) համերգից հետո Ֆիլիպ Կիրկորովին ծաղկեփնջի փոխարեն հասկայական սաղմոն են նվիրել, ինչի մասին երգիչը հայտնել է Instagram-ում։ Տեսանյութում երեւում է, որ Կիրկորովը նվերի համար ուրախացել է երեխայի նման։

«Առանձնակի շնորհակալություն «Պեչորա» մունիցիպալ շրջանի ղեկավար Նատալյա Նիկոլաեւնա Պանշինային անհավանական ընդունելության, ուշադրության եւ այս հիշարժան, անսովոր նվերի՝ սաղմոնի համար։ Դա իսկապես արտասովոր է ու շատ արժեքավոր»,- մեկնաբանություններում գրել է Կիրկորովը։

Այս քայլը գնահատել են նաեւ երգչի հետեւորդները։ «Հետաքրքիր է՝ քանի կիլոգրամ է կշռում այս ձուկը. հավանաբար 20-ից ոչ պակաս», «այ սա սաղմոն է, մեծ արտիստին՝ մեծ ձուկ»,- մեկնաբանել են օգտատերերը։

Արտիստը Պեչորայում եղել է «Տրամադրության գույնը» շրջագայությամբ։ Նա քաղաք ժամանել է անձնական հատուկ վագոնով Ուսինսկից, ուր նախօրեին հանդես է եկել համերգով։