Women, Peace, and Security Index-ը կազմել է կանանց համար համեմատաբար ապահով և հարմարավետ երկրների ցանկը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ցանկը կազմելիս ներգրավված են եղել նաև ամերիկյան National Geographic ամսագիրը, Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով Ջորջթաունի համալսարանը, ինչպես նաև Օսլոյի աշխարհի խնդիրների հետազոտությունների համալսարանը:
Ընդհանուր առմամբ հաշվարկվել է 167 երկիր: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նորվեգիան, որին հաջորդում են Շվեյցարիան և Ֆինլանդիան: Հնգյակում ներառվել են Դանիան և Իսլանդիան:
Վերջին երեք տեղը զբաղեցրել են Սիրիան, Աֆղանստանը և Եմենը: