Ուինսթոն Չերչիլն ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է բրիտանական պատմության մեջ: Նա եղել է Միացյալ Թագավորության վարչապետը 1940-1945թթ-ին, իսկ հետո վերընտրվել 1951-1955թթ-ին:
Սակայն բացի 20-րդ դարի մեծագույն առաջնորդներից մեկը լինելուց, նա նաև եղել է պատմաբան, գրող և նկարիչ:
Ահա քաղվածք նրա խոսքերից, որոնք մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը.
1. Ցանկացած ճգնաժամ բերում է նոր հնարավորություններ:
2. Հաջողությունն այն ուժն է, որով քայլում ես մեկ անհաջողությունից մյուսը՝ առանց խանդավառությունդ կորցնելու:
3. Բազեն կարողանում է բարձրանալ թռիչքի մեջ, երբ թռչում է քամուն հակառակ, ոչ թե քամու ուղղությամբ:
4. Յուրաքանչյուր մարդու կյանքի ընթացքում վիճակվում է բախվել իր «մեծ հնարավորությանը»: Ցավոք, շատերը նորից ոտքի են ելնում ու շարունակում ճանապարհը, ասես ոչինչ էլ չի եղել:
5. Ուզում եք, որ վեճի մեջ ձեր խոսքը վերջի՞նը լինի: Ուրեմն ասեք ձեզ հետ վիճաբանողին. «Հավանաբար դուք ճիշտ եք»:
6. Մենք ապրում ենք մեծ դեպքերի և փոքր մարդկանց դարաշրջանում:
7. Ինչպե՞ս է նավը հաղթում ալիքներին՝ չնայած, որ դրանք ավելի ուժեղ են, քան նա: Որովհետև նավը նպատակ ունի, իսկ ալիքները՝ ոչ:
8. Եթե սպանենք մարդասպանին, մարդասպանների թիվը չի փոխվի:
9. Վատատեսը ամեն հնարավորության մեջ տեսնում է դժվարություն, իսկ լավատեսը ամեն դժվարության մեջ՝ հնարավորություն: