Դա ինչպես կազդի երեխաների վրա

Կարեւոր չէ, թե դուք քանի անգամ եք ինտերնետում որեւէ բան փնտրել` կապված երեխաների եւ ամուսնալուծությունների հետ: Դուք հաստատ տեղեկություն չեք գտնի այն մասին, թե դա ինչպես կազդի երեխաների վրա:

Սկզբի համար անհրաժեշտ է իմանալ, թե թերապիայի ինչ մեթոդ կօգնի հենց ձեր երեխային: Կարեւորը` երկու ծնողներն էլ պետք է աջակցեն այդ գաղափարին: Դա ամենայն հավանականությամբ կմեղմի իրավիճակը, բայց ընդհանուր բաղադրատոմս չկա: Ոչ ոք չի կարող կռահել, թե ամուսնալուծությունն ինչպես կանդրադառնա երեխաների վրա:

Մի օգտագործիր ընկերներիդ

Երբեք չի կարելի ընկերներին օգտագործել խորհուրդների համար: Եվ հետո, պետք չէ դիմել ընկեր-փաստաբանին, որ վարի ամուսնալուծության գործընթացը: Դա չափազանց կանխակալ կլինի եւ ամենայն հավանականությամբ կմեծացնի սկանդալի շանսը:

Առավելագույնս ազնիվ եղեք

Այո, գուցե ամուսնալուծության սկզբում զուգընկերները ըմբռնմամբ են վերաբերվում իրար եւ զիջումների են գնում, բայց ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել, թե վերջում ինչպես կլինի: Այդ պատճառով ամուսնալուծության համաձայնագիրը պետք է ստորագրվի բոլոր մանրամասներով, պետք է անդրադարձ լինի նախկին համատեղ կյանքի բացարձակապես բոլոր կողմերին, ընդհուպ մինչեւ սիրելի ծաղիկը:

Նոր սիրուն հարմարվելը

Կարող է այնպես պատահել, որ ամուսնալուծության գործընթացում նախկին ամուսիններից մեկի մոտ նոր զուգընկեր հայտնվի: Դրանից չարժե վախենալ, կյանքն է այդպիսին: Բայց պետք է պատրաստ լինել նրան, որ երեխայի հետ ծանոթությունը ջանքեր կպահանջի, իսկ նախկին ամուսնու կամ կնոջ համար կարող է ցավոտ ապրումների պատճառ դառնալ:

Նոր զուգընկերը կարող է փոխել ձեր հարաբերությունները

Նույնիսկ եթե նախկին ամուսնու հետ հարաբերությունները չեն փչացել եւ ամեն ինչ կարգին է, պետք է հասկանալ, որ նոր հարաբերությունները կարող են այդ ամենը փոխել: Եվ հարցը նույնիսկ խանդը չէ: Ուղղակի կյանքի նոր ընկերոջ համար կարող է անհարմարավետ լինել, օրինակ, ձեր եւ ձեր նախկին ամուսնու միջեւ ջերմ հարաբերությունների պատճառով: Այդ պատճառով անհրաժեշտ է ի սկզբանե գծել ընդունելիի սահմանները:

Աղբյուրը` Woman.ru

 

NEWS.am STYLE