48-ամյա Անաստասիա Զավորոտնյուկի ինքնազգացողությունն ավելի է վատացել։ «Իմ հիասքանչ դայակը» սերիալի աստղը դադարել է արձագանքել շրջապատին։
Դերասանուհին սոպորի վիճակում է։ Խոսքը գիտակցության խորը մթագնման մասին է, երբ հիվանդը չի արձագանքում մարդկանց եւ շրջապատին։ Անաստասիան մշտապես քնած է։
Ըստ որոշ տվյալների՝ Զավորոտնյուկը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, դերասանուհին բոլոր պրոցեդուրաներին տանում են հատուկ սայլակով։ Լրատվամիջոցները հայտնում են, որ այժմ բժշկական կենտրոնի բուժաշխատողները, ուր գտնվում է Զավորոտնյուկը, փորձում են թույլ չտալ պրեկոմատոզ վիճակից անուցմը կոմայի։
Զավորոտնյուկի կողքին է նրա ընտանիքը։ հարազատները կապի են դուրս եկել։ Դերասանուհու ավագ դուստրը մոր կոլեգաներին եւ երկրպագուներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար։