Բրիտանական գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հակառակ տարածված համոզմունքին, տղամարդիկ նախընտրում են թխահերներին, այլ ոչ շիկահերներին:

Ըստ Meddaily-ի, հարցմանը մասնակցել է 1.000 տղամարդ: Նրանց 54 %-ը կնոջ դերում նախընտրել է տեսնել թխահերի: 16%-ը նախընտրել է շիկահերներին, իսկ 30%-ն ընդհանրապես մազերի գույնին որեւէ նշանակություն չի տվել: Տղամարդիկ կարծում են, որ թխահերներն ավելի լավ են հոգ տանում իրենց արտաքինին, լավ են պատրաստում եւ տունը մաքուր պահում:

Ինչ վերաբերում է ընկերուհու դերին. 48%-ը նախընտրել է թխահերներին, յուրաքանչյուր 4-րդը շիկահերներին, իսկ 27%-ը չի կարողացել կողմնորոշվել ընտրության հարցում: Տղամարդիկ նաեւ կարծում են, որ թխահերներն ավելի խորքային են, պատրաստ են սեռական փորձարարությունների եւ ավելի լավ են գլուխ հանում ֆինանսական հարցերից: