Այն որ երգչուհի Ալլա Լևոնյանն այս տարի մայրանալու է երրորդ անգամ, ArmStar.am-ն արդեն տեղեկացրել էր, իսկ այսօր երգչուհին մեզ մանրամասնեց, որ սպասում են աղջիկ երեխայի, և նա լույս աշխարհ կգա հուլիսին:

Երեխայի անվան ընտրության հարցում երգչուհին դեռ չի կողմնորոշվել: «Միանշանակ հայկական անուն եմ ընտրելու, տատանվում եմ Տաթև, Մանե, Անի, Շաղիկ անունների միջև»: Երգչուհին նշեց նաև, որ երբ իր ընկերների մոտ խոսում է "Շաղիկ" անվան մասին, բոլորը զարմանում են, իսկ ինքն անձամբ այդ անունն ասոցացնում է առավոտի, թարմության հետ, բացի այդ, այն տարածված անուններից չէ:

«Աղջկաս՝ Ժաննայի անվան ընտրության ժամանակ ամուսինս առաջարկեց, որ երեխային կնքենք սկեսուրիս անունով: Ես, իհարկե, սիրով համաձայնեցի: Երբ տղաս պետք է ծնվեր, ես մտովի նրան «Հայկ» էի պատկերացնում, ու երբ ծնվեց, հասկացա, որ իսկապես երեխայիս անունն իրեն սազում է»: Երգչուհու մեկնաբանությամբ երեխայի ծնունդից հետո ավելի հեշտ կլինի կողմնոոշվել. «Տեսնենք, թե աղջկաս ի՞նչ անուն կսազի»: Երգչուհին ավելացրեց նաև, որ անվան նշանակությունն իր համար էական չէ: Կարևորը բալիկը երջանիկ ու առողջ լինի: