Համացանցում զվարճանքի առիթ է դարձել Reddit-ում հրապարակված տեսանյութը։ Դրանում երկու կատուներ մեծ հետաքրքրությամբ դիտում են «Թոմ և Ջերի» մուլտֆիլմի սերիաներից մեկը: ««Թոմ և Ջերիի» հանդեպ անժամանակ սերը խախտում է առանձնահատուկ պատնեշը»,- ասվում է վերնագրում՝ նկատի ունենալով, որ մուլտաշարը սիրում են ոչ միայն մարդկային երեխաները։

Կատուները հետևում են, թե ինչպես է Թոմը բիլիարդ խաղում։ Բայց հատկապես աշխուժանում են, երբ էկրանին հայտնվում է Ջերի մկնիկը։ Նրանք մոտ են գալիս, իսկ նրանցից մեկը անգամ ստուգում է նոթբուքի հետևում, արդյոք այնտեղ մկնիկ կա։