«Քարդաշյանների ընտանիք» հեռուստանախագծի հայտնի աստղեր Քիմ եւ Քորթնի Քարդաշյաններն այս օրերին գտնվում են Երեւանում։ Այսօր նրանց ընտանիքը մեկնել է Գառնի։

Նրանց կրտսեր քույրը՝ Քլոե Քարդաշյանը, Հայաստանում չէ, սակայն նա Instagram-յան էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել, որում ՀՀ պետական զինանշանի տեսքով զարդ է պատկերված։ Նա հրապարակումը չի մեկնաբանել։