Սենսացիայի հետապնդելով՝ լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ անտեսել են բարոյականության ու էթիկայի բոլոր թույլատրելի նորմերը։ Համացանցում սկսել են տեղեկություններ տարածել, թե Անաստասիա Զավորոտնյուկը քաղցկեղի հետեւանքով մահացել է։

Խոսքը «լրագրողների» մասին է, որոնք «Telegram»-ում հրապարակել են շոկային սուտ տեղեկատվություն։ Հաղորդագրությունը, որը չստուգված տեղեկատվություն է պարունակում, համացանցում իրարանցում է առաջացրել։

Իրավիճակը ստիպված է եղել պարզաբանել Անաստասիա Զավորոտնյուկի PR տնօրենը՝ Մարինա Պոտապովան։ Արտիստի օգնականն արձագանքել է լուրերին, թե «Իմ հիասքանչ դայակը» սերիալի աստղը հոկետմբերի 5-ին մահացել է, գրում է StarHit-ը։ Պոտապովան կարճ եւ սպառիչ պատասխան է տվել հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ Անաստասիա Զավորոտնյուկը մահացել է։ Նա ասել է. «Ոչ»։

Ավելի վաղ հայտնի է դարձել Անաստասիա Զավորոտնյուկի կյանքի «վոլգոգրադյան» շրջանի մասին։ Մտերիմներն ու հարազատներն ինչ-որ պատճառով դա գերասադել են գաղտնի պահել, սակայն տեղեկատվությունն, ամեն դեպքում, հայտնի է դարձել։ Վոլգոգրադի պատանի հանդիսատեսի 73-ամյա դերասան Բորիս Պավլովիչ Կուդրյավցեւը պատմել է այդ ժամակաշրջանի մասին։