Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում հայտնել է, որ Հայաստան է գալիս։ Ռեալիթի շոուի աստղն, ամենայն հավանականությամբ, Երեւան կժամանի ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ։

«Մենք Հայաստան ենք գնում»,- լուսանկարը մակագրել է նա։

Հիշեցնենք՝ Քիմ Քարդաշյանը ժամանելու է Երեւան՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-9-ը։