Google կորպորացիայի համահիմնադիր Սերգեյ Բրինը ամուսնացել է ClearAccessIP արտոնագրային ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլ Շանահանի հետ, հաղորդում է Page Six-ը:
46-ամյա Բրինը և 34-ամյա Շանահանը երկամյա սիրավեպից հետո ամուսնացել են վերջերս, բայց ամուսնության պաշտոնական գրանցումը հայտնի է դարձել միայն հիմա:
Նշվում է, որ Սերգեյը և Նիկոլը դուստր ունեն: