Հայտնի երգչուհի Վերա Բրեժնեւան չի լռել ամուսնու՝ Կոնստանտին Մելաձեի դավաճանությունների վերաբերյալ լուրերի մասին, որն իբրեւ սիրավեպ է սկսել «ՎԻԱ գրա» խմբի անդամ Էրիկա Գերցեգի հետ։
Վերան հոգնել է «սենսացիոն» մանրամասներ կարդալ իր անձնական կյանքի մասին եւ որոշել ցրել լուրերը։ Նա զայրալից հրապարակում է արել Instagram-ում։
«Կարդում եմ նորություններ ու հերթական անգամ հիանում ամուսնուս կարողանություններով։ Նա հասցնում է ղեկավարել գրասենյակը, 5 նախագիծ, մարզիչ լինել «Ձայնը» նախագծում, երգեր գրել, տեսահոլովակներ թողարկել, հոգ տանել եղբոր, քրոջ, ծնողների, եղբորորդիների մասին, մասնակցություն ունենալ ամենին, ինչ կատարվում է իմ կյանքում եւ ըստ մամուլի խոսքերի՝ սիրավեպ ունենալ Էրիկայի հետ։ Պարզապես բրավո, նյուզմեյքերներ, շնորհակալություն, որ բացեցիք աչքերս»,- գրել է Բրեժնեւան։
Մեկնաբանություններում հետեւորդների մի մասն աջակցում է Վերային, մյուսները կարեկցում են եւ ենթադրում, որ առանց ծուխ կրակ չի լինում։ «Վերա, դուք եղել եք Էրիկայի տեղում, չե՞ք վախենում, որ դա կարող է ճշմարտություն լինել։ Բումերանգը հետաքրքիր բան է»,- հարցրել է հետեւորդներից մեկը։
Աղբյուրը՝ Fakty