Բրիտանացի հայտնի երգիչ Սթինգն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, տոնում է ծննդյան 68-ամյակը։ Երաժիշտի կարիերան սկսվել է 1970-ականների սկզբին՝ The Police երաժշտական խմբի կազմում։ Այնտեղ նա երգել է մինչեւ 1984 թվականը։ Այնուհետեւ Սթինգը որոշել է սկսել սոլո կարիերա. դա նրա երգարվեստի հաջողության փուլն էր։
Երգչի առաջին՝ The Dream of the Blue Turties ալբոմը պարունակում էր ջազային էլեմենտներ։ Այս ալբոմի հայտնի հիթերից էր Russians-ը։ Սակայն երաժիշտն ավելի մեծ հաջողությունների հասավ The Soul Cages եւ Ten Summoner’s Tales ձայնասկավառակների թողարկումից հետո։
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացում Սթինգի հայտնի մտքերից մի քանիսը, որոնք առաջարկում ենք ընթերցել նրա՝ ամենասիրելի հիթերի ներքո.
«Ես չեմ կարող փոխել իմ կյանքը, որպեսզի բավարարեմ նախանձ մարդկանց: Եվ ինչո՞ւ պետք է նման բան անեմ»:
«Հաջողության ամենամեծ պարգեւն ազատությունն է՝ կարողությունն անել այն, ինչ ուզում ես»:
«Ես իմ լավագույն գործերը ստեղծում եմ ցավի մեջ»:
«Սերն ավելի ուժեղ է, քան արդարությունը»:
«Ես ամենից շատ վախենում եմ խելագարվելուց»:
«Մի բան եմ հասկացել՝ ոչինչ այնպիսին չէ, ինչպիսին թվում է»:
«Չեմ սիրում երգել կեսօրից առաջ»:
«Ես սերում եմ անհաջողակների ընտանիքից եւ միշտ համարել եմ, որ չեմ ցանկանում նման լինել իմ ընտանիքին»:
«Ինձ թվում է՝ իմ երգերը մարդկանց սխալ կարծիք են հայտնում իմ մասին: Շատերը, միգուցե, մտածեն, թե ես ձանձրալի եմ, բայց իրականում ես շատ եմ սիրում զվարճանալ»:
«Երբ ընդունում ես մահվան գոյությունը, սկսում ես ավելի արժեւորել կյանքը, ավելի ուրախ ապրել՝ ապրել տվյալ պահով»: