Ճապոնացի գիտնականներին հաջողվել է ստեղծել արհեստական արյուն, որի համար հիվանդի արյան տեսակը նշանակություն չունի, ինչը կօգնի փրկել հսկայական թվով մարդկանց: Այս մասին սեպտեմբերի 29-ին հաղորդել է The Asahi Shimbun-ը:
Այժմ, արյան փոխներարկման համար բժիշկները պարտավոր են ճշտել հիվանդի արյան խումբը և ռեզուս ֆակտորը, հակառակ դեպքում նրանք մահացու վտանգի կենթարկեն այն ստացողի կյանքը, քանի որ վտանգավոր է ոչ համապատասխան խմբերի արյունը փոխներարկելը: Այդ իսկ պատճառով արգելվում է շտապօգնության մեքենայում փոխներարկման գործընթաց անելը: Քանի որ այս գործոնը արհեստական արյան համար նշանակություն չունի, տուժածներին օգնության ցուցաբերումը կարող է սկսվել հիվանդանոց հասնելուց անմիջապես հետո և կարող է ավելի շատ կյանքեր փրկել։