Հոկտեմբերին հոլիվուդյան The Hotel Café-ում տեղի կունենա լեգենդար Շառլ Ազնավուրի կյանքի մասին պատմող մյուզիքլի պրեմիերան։ Սցենարը, որի հեղինակը Թալին Բաբայանն է, հիմնված է վարպետի երկու ինքնակենսագրականների վրա։

«Հետեւելով երաժշտի կյանքի հիմնական պահերին՝ «Շառլը» ցույց է տալիս անձնական եւ մասնագիտական պայքարը, որին երգիչը բախվել է ստեղծագործական ուղու ընթացքում՝ դառնալով տիտղոսակիր արտիստ սիրելի Ֆրանսիայում եւ ամբողջ աշխարհում իր ութսունամյա կարիերայի ընթացքում»,- պրեմիերայի մասին հայտնում է Asbarez-ը։ 

Taleen Babayan's

Պատմություն՝ սկսած նրա համեստ մանկությունից, համառությունից, որպես աշխատող երաժիշտ оկուպացված Ֆրանսիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, մինչեւ նրա ստեղծագործական տանդեմը Էդիթ Պիաֆի հետ։

«Շառլ» մյուզիլքում կխաղան Մորիս Սուջյանը եւ Բերնարդ Բայերը. երկուսն էլ մաեստրոյի դերում են։ Մարիետ Սուջյանը կմարմնավորի Էդիթ Պիաֆի կերպարը։

 

«Ազնավուրը հաջողության է հասել իր գործում՝ երբեք չմոռանալով իր ծագումը։ Նա դուրս է երաժշտական ժանրերից եւ, անխոս, ծանրակշիռ հետք է թողել համաշխարհային երաժշտական բեմում»,- ասել է Բաբայանը։