ՌԴ կազմում ընդգրկված Դաղստանի Հանրապետության Դերբենդ քաղաքում տեղի ունեցած հարսանիքը դարձել է ամենամեծը հյուրերի թվով ունեցողն ու ամենաբազմազգը, որը կազմակերպվել է քաղաքի տոնի օրը տեղի Նարին Կալա մարզադաշտում։

 

Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, հարսանիքն այժմ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Տեղի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակից հայտնել են, որ գրանցումների գրքում 2019-ի սեպտեմբերի 29-ին գրանցվել են 16 ազգության ներկայացուցիչ 24 զույգերի տվյալներ։ Վկաների, այսինքն՝ հյուրերի ընդհանուր քանակը գրանցվել է 10 382։

Քաղաքապետ Խիզրի Աբակարովը տեղի ունեցած միջոցառումն անվանել է հոյակապ պատմական իրադարձություն, որի շնորհիվ Դերբենտը հայտնի կդառնա աշխարհով մեկ։

Նորապսակներից ամենաերիտասարդները դարձել են 19-ամյա Այդինբեկ Այդինբեկովը և Կամիլա Գեզալովան։