Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղից էլ իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել։ Կադրում Լիլիթը ետնաբեմում է, կրում է վարդագույն երանգի, հուլունքներով, բեմական զգեստ։ Վարսերը գեղեցիկ հարդարված են, մեղմ շպարով է։

 

Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր  հրապարակել, որում կրում էր սպիտակ վերնաշապիկ եւ տաբատ եւ վարդագույն երանգի վերնազգեստ։ Կերպարը համալրել էր արեւային ոճային ակնոցը։ Հրապարակմանը կից հմայիչ երգչուհին գրել էր․ «Իմ թանկագիններ, հիմա պատրաստվում եմ այս ամիս կայանալիք կանադական ու ամերիկյան քաղաքների մենահամերգներիս»։