Նոր Հարավային Ուելսում, Ավստրալիայի վերջին նահանգում, որտեղ հղիության արհեստական ընդհատումն անօրինական էր համարվում, օրինականացվել են աբորտները: Այսպիսով, աբորտներն այժմ ապաքրեականացված են ամբողջ մայրցամաքում, հաղորդում է ВВС-ն:

 

Ընդունված օրենսդրության համաձայն, կանայք կկարողանան աբորտի դիմել մինչև հղիության 22 շաբաթը կամ ավելի ուշ, բայց միայն երկու բժշկի համաձայնության դեպքում:

«Նախորդ օրենքը կանանց և բժիշկների համար 10 տարվա ազատազրկում էր նախատեսում աբորտի համար, և դա նորմալ չէ: Նոր օրենքը հսկայական քայլ է նահանգի կանանց համար»,- ասել է օրենքի նախագծի համահեղինակ, Լեյբորիստական կուսակցությունից պատգամավոր Փենի Շարպը: