Ինտերնետը պատկանում է կատուներին: Սա անհերքելի ճշմարտություն է, որը հաստատվում է միլիոնավոր նկարներով, տեսանյութերով և մեմերով: Ուստի զարմանալի չէ, որ շատ ընտանի կենդանիներ հաջողությամբ դառնում են բլոգերներ, որոնց բաժանորդների թվին կնախանձի ցանկացած սովորական մարդ: Եվ չնայած այդ էջերի հետևում կանգնած են կենդանիների տերերը, հենց կատուներն են իսկական հայտնիներ դառնում համացանցում:
Նորահայտ ինտերնետ-աստղերից է Ճապոնիայից Չակո անունով կատուն: Կենդանին հազարավոր մարդկանց սիրելին է դարձել իր պարային շարժումներ հիշեցնող զվարճալի հնարքներով: Շատ լուսանկարներ արդեն լայն տարածում են գտել համացանցում և մեմեր են դարձել: