Լուսանկարիչ Էլի Դրեյֆուսը որակեց այս ֆոտոպատմությունը որպես «կյանքում մեկ անգամ տրվող փորձ»։ Նա չափազանց հուզված էր, երբ առաջին անգամ հանդիպեց 90-ամյա այս սիրահարներին, ովքեր միասին են արդեն 70 տարի։
ԼԵնին և Էլայնը ծանոթացել են, երբ ընդամենը 20 տարեկան էին։ Նրանք առանց վարանելու որոշում են կայացրել. պետք է ամուսնանան ու իրենց ամբողջ կյանքն անցկացնեն միասին։ Հենց այդ որոշմանն էլ հետևեց գեղեցիկ հարսանիքն ու սկսվեց զույգի հեքիաթային ու սիրով լի կյանքը։
Լուսանկարիչը լուսանկարները հրապարակելուց հետո կիսվել է նաև ֆոտոշարքին պատրաստվելու գործընթացով։ Նա նշում է, որ չափազանց մեծ պատասխանատվությամբ է մոտեցել աշխատանքին, քանի որ իր համար և՛ անսովոր, և՛ հաճելի էր լուսանկարել մի զուգի, ով այդքան երկար ճանապարհ է անցել ու ապացուցում է ինքն իրենով, որ սերը կա։
Լենին ու Էլայնը, սակայն, ևս ֆոտոշարքին մոտեցել են մեծագույն պատասխանատվությամբ։ Նրանք հագել էին գեղեցիկ ու տրամադրություն հաղորդող զգեստներ, իսկ Էլայնն անգամ շպարվել էր։ Լուսանկարիչն ամբողջ ընթացքում, լարվածությունն ու անսովորությունը վերացնելու համար, պարզապես միացրել է լավ երաժշտություն ու նրանք սկսել են պարել իրենց սիրելի պարերը։
Ֆոտոշարքի ամբողջ ընթացքում զույգը չի դադարել խոսել ու պատմել իրենց սիրո պատմությունը, որի արդյունքում էլ լուսանկարներն այդքան անմիջական ու գեղեցիկ են ստացվել։ Նրանց աչքերը փայլում են այնպես, ասես նրանք դեռ 20-ամյա այն երիտասարդներն են, ովքեր նոր են հանդիպել իրար ու սերը դեռ նոր-նոր է ծնվել ու տարածվել նրանցում։
Վերջում Էլի Դեյֆուսը վստահեցնում է, որ այս զույգին հանդիպելուց հետո նա միանգամից գիտակցեց, որ իրոք տարիքը չի կարող խոչընդոտել մարդու ակտիվությանն ու դրական էներգիային և, որ սերը չունի ժամկետ կամ տևողություն.այն միշտ ապրում է, միշտ կա ու իրոք գոյություն ունի, միայն թե հավատալ ու նրա ներս թողնել է պետք։