5-ամյա արքայազն Հարրին ու 33-ամյա դերասանուհի Մեգան Մարքլը մեկնել են Հռոմ։ Զույգը հրավիրված է Մեգանի մտերիմ ընկերուհու՝ դիզայներ Միշա Նոնուի եւ նվաթային մագնատ Մայքլ Հեսսի հարսանեկան արարողությանը։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Աուրելիա վիլլայում։ Միջոցառմանը ներկա են եղել նաեւ արքայադուստր Բեաթրիսը, արքայադուստր Եվգենիան, Իվանկա Թրամփը, Քեթի Փերին, Կարլի Կլոսը եւ Օրլանդո Բլումը։
Ռոմանտիկ արարողության համար Մարքլն ընտրել է սեւ, երկար, սեւ, կիսաթափանցիկ, Valentino ապրանքանիշի զգեստ, որի արժեքը 11 հազար դոլար է։ Կերպարն ամբողջացրել են ադամանդե ականջօղերը։ Մեգանի վարսերը գեղեցիկ հավաքված են եղել։ Անգլիական մեդիան համարում է, որ արքայազն Հարրիի կինը եւս մեկ անգամ խախտել է թագավորական կանոնները, քանզի թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին թափանցիկ զգեստ կրել չի կարելի։ Իսկ ոճաբանները նշել են, որ Մարքլը դուրս է եկել էթիկետի սահմաններից․ հարսանեկան արարողության համար սեւ զգեստ չեն ընտրում։
Հարրիի ու Մեգանի համար այս հարսանիքը հատուկ նշանակություն ունի։ Հենց Միշան է կազմակերպել նրանց ծանոթությունը։ «Ես Մեգանի մասին ոչինչ չգիտեի մինչեւ այն պահը, երբ մեր ընկերուհի Միշա Նոնուն ինձ չասաց․ «Սա Մեգան Մարքլն է»։ Ես․ «Շատ լավ, իսկ ուրիշ ինչ կարող եմ իմանալ նրա մասին։ Ինչո՞վ է նա զբաղվում»։ Այնպես, որ ես մինչեւ այդ պահը չէի դիտել «Ֆորս-մաժորը», ոչինչ չէի լսել Մեգանի մաիսն եւ հաճելիորեն զարմացած էի, երբ սենյակ մտավ եւ առաջին անգամ տեսա նրան», - ժամանակին պատմել ՝ արքայազն Հարրին։