Ամերիկացի լուսանկարիչ Գրեգ Սեգալը չկրկնվող ֆոտոշարք է ստեղծել։ Նա խնդրել է իր ընկերներին ու ծանոթներին 7 օր չնետել իրենց տան աղբն ու հետո լուսանկարել նրանց այդ աղբի հետ՝ ստեղծելով շոկային պատկեր։
Ֆոտոշարքն ունի մեկ նպատակ՝ ցույց տալ, թե ինչքան աղբ ենք մենք հավաքում մի քանի օրվա ընթացքում։ Աղբի խնդիրը ոչ թե տեղային, լոկալ ու փոքր խնդիր է, այլ համաշխարհային տագնապի առարկա։ Մեր նետած աղբն իրականում այնքան շատ է ու քայքայիչ, որ անգամ չենք էլ կարող պատկերացնել, թե այն ինչքան վնաս է հասցնում բնությանն ու շրջակա միջավայրին։
Գրեգը նշում է, որ սկզբում իր ծանոթները կասկածամտորեն էին վերաբերվում իր գաղափարին. դժվար էր պատկերացնել, որ նրանք պետք է պառկեն իրենց սեփական աղբի մեջ ու լուսանկարվեն աղբի հետ, սակայն գաղափարը ներկայացնելուց հետո նրանք սիրով համաձայնվեցին։
Ավելի մեծ արդյունավետություն ու ազդեցիկություն ապահովելու համար Գրեգը նրանց լուսանկարել է վերևից, ինչը պատկերն ավելի ամբողջական է դարձնում։ Գրեգը հավատում է, որ ստեղծված լուսանկարները կօգնեն մարդկանց ավելի ուշադիր լինել աղբի հարցում ու մտածել գլոբալ այս սպառնալիքի մասին։
Երկիր մոլորակը կարիք ունի խնամքի ու ուշադրությա, և հենց մենք պետք է լինենք նրան խնամողներն ու նրա մասին հոգ տանողները։
Առաջարկում ենք ծանոթանալ շոկային ֆոտոշարքին։