Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին, որն օրերս ելույթ է ունեցել Երեւանում, հուզիչ հոլովակ է հրապարակել մայրաքաղաքից՝շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար։ Երգիչը տեսանյութով կիսվել է իր Instagram-ում՝ Զվարթնոց օդանավակայանից՝ մինչեւ թռիչքը։

«Այս ուրախության, երջանկության, սիրո օրերի համար, շնորհակալ եմ քեզ,հարազատ Երեւան։ Բարի, արժանի, քնքուշ վերաբերմունքի համար։ Ես մեկնում եմ, սակայն անպայման կհանդիպենք։ Այս օրերի ընթացքում ավելի ուժեղ ու ավելի իմաստուն դարձա․․․», - հրապարակված հոլովակում ասել է երգիչը։

 

Երգիչը խոստովանել է, որ արդեն կարոտում է Երեւանը։ Տեսաուղերձը երգիչն ավարտել է «միշտ քո ախպեր, Սոսո Պավլիաշվիլի» խոսքերով։