Այս զվարճալի լուսանկարների օգնությամբ «Վայրի բնության լուսանկարներ» (Comedy Wildlife Photography Awards) ամենամյա մրցույթի մասնակիցները փորձում են ուշադրություն հրավիրել կենդանիների որոշակի տեսակների որսագողության և ոչնչացման խնդիրների վրա:
Մրցույթի կազմակերպիչները նշում են, որ 2019-ին եզրափակիչ է հասել 40 աշխատանք: Հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 13-ին: Ժյուրին հայտարարել է, որ այս տարի որոշում կայացնելը շատ բարդ է լինելու. հավաքվել են վերջին տարիների համեմատ ամենազավեշտալի և անսովոր լուսանկարները:
Ի դեպ, մրցույթի հաղթողը կստանա մեկ շաբաթյա սաֆարի քենիական Masai Mara ազգային արգելոցում: Կազմակերպիչների խոսքերով, այս մրցույթը կոչված է ընդգծելու վայրի բնության պահպանության կարևորությունը: