Բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին ունեցել է երկրորդ երեխային։ 34-ամյա աստղին ու նրա 35-ամյա ամուսնուն՝ երաժիշտ Ջեյմս Ռայթոնին լուսանկարել են փողոցում մանկասայլակով զբոսնելու ժամանակ։ Դերասանուհու մի ձեռքում ծծակ է, իկ մյուսում՝ ծաղիկներ են։ Կադրերը հրապարակել է Daily Mail-ը։
Զույգն ամուսնացել է 2013թ․-ին, իսկ թե երեխան որ սեռին է պատկանում, դեռ հայնտի չէ։
Առաջին երեխան՝ Էդդին ծնվել է 2015թ․-ին։ Այն ժամանակ Քիրան հանրությունից կրկին թաքցնում էր առաջնեկի ծնունդը։ Այն, որ դերասանուհին դուստր է ունեցել, հայտնի է դարձել Լոնդոնի բնակիչների շնորհիվ, որոնք Քիրային նկատել են երեխայի հետ զբոսնելիս։ Չնայած հարսանեկան արարողությունը զույգը նույնպես աշխատել է խիստ գաղտնի միջավայրում անցկացնել։