Կլիմայի գլոբալ փոփոխություններին հարմարվելու համար միջազգային հանրությանը անհրաժեշտ է ծախսել 1,20 տրիլիոն դոլար 2020-2030 թվականներին, գրում է The Standard-ը՝ հղում անելով GCA-ի զեկույցին:«Մենք վերջին սերունդն ենք, որը կարող է ազդել կլիմայի փոփոխման ընթացքի վրա, և մենք առաջին սերունդն ենք, որը հետագայում ստիպված է լինելու գործ ունենալ հետևանքների հետ»,-մեջբերում են զեկույցի հեղինակները՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի և Համաշխարհային հանձնաժողովի ղեկավար Պան Գի Մունի խոսքերը, ով կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերադառնալ Փարիզի կլիմայի համաձայնագրին: Զեկույցում նշվում է, որ աշխարհը պետք է «ներդրումներ կատարի լայնածավալ գործողություններում՝ հարմարվելու այն պայմաններին, որոնցից այժմ անհնար է խուսափել»:
Զեկույցում նշվում են այն ոլորտները, որոնք կարիք ունեն ներդրումների՝ վաղ նախազգուշացման համակարգեր, կլիմայի նկատմամբ կայունություն ունեցող ենթակառուցվածքների, գյուղատնտեսական ոլորտի զարգացման, քաղցրահամ ջրերի աղբյուրների բարելավված մուտքերի և անտառների պաշտպանության ոլորտում, որոնք կարող են ծառայել որպես պաշտպանություն փոթորիկներից և լինել կենսաբազմազանության աղբյուր: