Ուկրաինացի երգչուհի, «ՎԻԱ Գրա» խբի նախկին անդամ Աննա Սեդոկովան, որը վերջերս բողոքել է, որ դպրոցում «անճոռնի» է եղել, նկարահանվել է «Playboy» ամսագրի ռուսական տարբերակի համար։ Աստղը խոստովանել է, որ չի կարողացել քնել, երբ թողարկվել է իր մասնակցությամբ «սուպերգաղտնի» նախագիծը։
«13 տարվա ընթացքում սա իմ մասնակցությամբ արդեն երրորդ շապիկն է, եւ ինձ թվում է, որ այն ամենալավն է ստացվել։ 13 տարի է անցել, իսկ ես ինձ երբեք այսքան գեղեցիկ չեմ զգացել»,- հայտարարել է Սեդոկովան։
Հարցազրույցում նա պատմել է, որ շնորհակալ է «Playboy»-ին այդ հնարավորության համար։ Աննայի խոսքով՝ ինքը համաձայնում է նկարահանումների ոչ բոլոր առաջարկներին, սակայն վերջերս մերժել է հրատարակությանը, որի ներկայացուցիչներն իրեն առաջարկել են լուսանկարվել «առանց անդրավարտիքի»։ Ի դեպ, «Playboy»-ի շապիկին երգչուհու հագին անդրավարտիք չի նկատվում։
Լուսանկարներում Աննա Սեդոկովան պատկերված է այլ մերկ աղջիկների շրջապատում։ Ֆոտոշարքի համար նա լատեքսից պատրաստված ներքնազգեստ է կրել եւ ցանցի տեսքով զուգագուլպա։ Լուսանկարներից մեկում Սեդոկովան պատկերված է բազմոցին եւ լատեքսից պատրաստված ձեռնոց է կրում, թափանցիկ կրծկալ եւ զուգագուլպա, իսկ մյուս ձեռնոցը դրված է ոտքերի միջեւ այնպես, որ հասկանալի չէ՝ արդյոք նա կրում է անդրավարտիք, թե ոչ։