Աշխարհի ամենագեր մոդել Թես Հոլիդեյը մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին: Այս մասին նա հայտարարել է իր Instagram ի իր էջում։
Պլյուս չափսի մոդելը պոդիում է դուրս եկել ամերիկյան Chromat բրենդի ցուցադրության շրջանակներում: Նա կրում էր լանջաբացվածքով և Sample Size մակագրություններով սպիտակ զգեստ` գարուն-ամառ 2020 հավաքածուից: Հոլիդեյի հանդերձանքը ոճաբանները լրացրել են կապույտ ականջօղերով, սպիտակ բարձրակրունկ սանդալներով և պայծառ դիմահարդարմամբ։
Շոուի ժամանակ Հոլիդեյը մոտեցել է պոդիումի եզրին, խոնարհվել է և ներկաների ուշադրությունը հրավիրել իր կրծքին՝ այն ձեռքերով բարձրացնելով։