36-ամյա երգչուհի Աննա Սեդոկովան հերթական անգամ հայտնվել է ուշադրության կենտրոնում։ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհին խորը բացվածքով զգեստով ցուցադրել է փարթամ կուրծքը։
Բազմազավակ մայրը հիանալի գիտի իր առավելությունների մասին եւ դրանցով պարծենալու պահը բաց չի թողնում։ Արտիստուհու նոր կերպարը երկրպագուների 5 միլիոնանոց բանակի շրջանակներում խառնաշփոթ է առաջացրել։
Աննան իր Instagram-ում հրապարակած լուսանկարում ներկայացել է մարմինն ընդգրկող սեւ զգեստով, որը մինչեւ գոտկատեղն ունի հսկայական բացվածք։ Իսկ բացվածքում առկա թափանցիկ կտորն ընդգծել է նրա բարեմասնությունները։
«Կարող էիր այս լուսանկարին կից մեկնաբանություն չթողեիր», «Սեքսի մայրիկ», «Հիանալի է», «Կրակոտ է», «Հիասքանչ կին», «Այ սա կուրծք է», «Հիացմունք», - կադրին կից նշել են հետեւորդները։
Ավելի վաղ երգչուհին պատմել էր, որ դասարանում «իզգոյ էր», ոչ ոք իր հետ ընկերություն չէր անում, իսկ ինքն իրեն տգեղ էր համարում։ Աստղն անկեղծ հրապարակում է արել Instagram-յան էջում՝ դրան կցելով դպրոցական տարիներին արված կադրեր։
Հետևեք NEWS.am STYLE