Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:
Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային կերպարում։ Երգչուհին կրում է դեղին երանգի ամառային վերնաշապիկ, սպիտակ տաբատ, իսկ կերպարն ամբողջացրել են ոճային պայուսակն ու արեւային ակնոցը։ Կադրին կից երգչուհին գրել է․ «Ինձ թվում է՝ ես 60 տարեկանում էլ եմ Միկի Մաուսով շապիկ հագնելու»։