Ֆրանչեսկո Հայեսը իտալացի հայտնի նկարիչ է, ով 19-րդ դարի Իտալիային նոր շունչ հաղորդեց իր ռոմանտիզմով ու շքեղ նկարներով։ Սակայն, լինելով բազմաթիվ նկարների հեղինակ, Հայեսը միշտ առանձնացնում էր հենց իր համբույրը նկարը, որը իրավացիորեն կարելի է համարել նրա ամենառոմանտիկ աշխատանքներից մեկը։
Սակայն հետաքրքրականն այն է, որ Հայեսը նկարել է ոչ թե նկարի մեկ, այլ 3 օրինակ։ Դրանցից երկուսը զարդարում են Միլանի թանգարանի արվեստոտ պատերն, իսկ երրորդը, որում Հայեսի նկարի հերոսուհին ամբողջովին սպիտակ է հագել, վաճառվել է աճուրդի ժամանակ իտալացի հարուստ ընտանիքի, ում նախամոր համար էլ հենց նկարվել էր հայտնի նկարի սպիտակ տարբերակը։
Ինքը Հայեսը համարում էր իր նկարն ավելի շատ հայրենասիրության վառ դրսևորում ու նշում, որ իրականում նկարում պատկերված են Իտալիան ու Ֆրանսիան, որոնք այդ տարիներին ի վերջո կարողացան ընդհանուր հայտարարի գալ ու համաձայնություն կնքել ու այս համբույրը հենց այս երկու պետությունների հաշտության խորհրդանիշն է։
Սակայն տարիներ անց ոչ միայն իտալացիները, այլ նաև այլազգի շատ զբոսաշրջիկներ կտրում-անցնում են կիլոմետրեր Միլանում հայտնվելու ու իրենց սիրելիի հետ հենց այս նկարի մոտ համբուրվելու համար։ Այս միտումն օրեցօր այնքան է շատանում, որ Ֆրանչեսկո Հայեսի համբույրը համարվում է աշխարհի ամենահամբույրաբեր նկարը։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ իտալացի մի քանի հայտնի լուսանկարիչներ որոշեցին Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ հատուկ ֆոտոշարք պատրաստել հենց այս նկարի մոտ, որտեղ զույգերը կփորձեն համբուրվել այնպես ինչպես Հայեսի կտավում։ Ֆոտոշարքն այնքան գրավիչ ու յուրօրինակ էր, որ այդ օրվանից սկսած բազմաթիվ զույգերը ցանկացան ունենալ հենց նույն նկարից ու սկսվեց Հայեսի կտավի մոտ համբուրվելու աննախադեպ հոսքը։
Մինչ օրս համբուրվելու տեղատարափը շարունակվում է ու Միլանի թանգարանը շարունակում է գրավել հազարավոր սիրահարված տուրիստների միայն այն բանի հաշվին, որ նրանք չեն ուզում բաց թողել պահը՝ իրենց բաժին համբույրը Հայեսի գլուխգործոցի դիմաց անմահացնելու համար։