Նյու Յորքից նախկին պարուհի Հեթի Ռեթռոէիջը 83 տարեկան է, և նա նորից գնում է ժամադրությունների, ինչպես երիտասարդ տարիքում։ Իր նպատակների համար տատիկը արդեն 8 ամիս է օգտագործում է Tinder` գրում է Metro-ն։
Հեթթին պատմել է, որ 25 տարի ամուսնացած է եղել, ունի երեխաներ և թոռներ։ Իսկ ամուսնու հետ ունեցել է հիասքանչ սեռական կյանք։ Եվ երբ նա մնացել է միայնակ, նա ցանկացել է սովորական մարդկային ջերմություն, որը նա չի ցանկացել փնտրել իր հասակակիցների մեջ։ Նրան հետաքրքրել է անհոգ թեթևությունը, որով երիտասարդությունը վերաբերվում է ժամադրություններին։