Մեր օրերում Ինստագրամյան մոդելներն այնքան են շատացել, որ չես էլ կարողանում տարբերել իրականը կեղծից: Սակայն այս աղջնակը՝ Մարիա Օզը, իսկապես մոդելային արտաքին ունի:

Նրա հետևորդների մեծամասնությունը, որոնց թիվը գերազանցում է 118 000-ը, կարծում են, որ նրա աչքերը աշխարհում ամենամեծն են: Եթե ճիշտը խոսենք, ապա նրա աչքերն այդքան էլ բնական տեսք չունեն, սակայն, Մարիայի խոսքերով, նա ապացուցելու ոչինչ չունի: Ասում է, որ աչքերը ժառանգել է:

Մարիա Օզը համագործակցել է այնպիսի փոփ աստղերի հետ, ինչպիսիք են Վերա Բրեժնևան, Իվանա Դորնան և այլք:

«Կյանքում այնպես չի ստացվել, որ օրերից մի օր արթնանամ ու հայտնի լինեմ: Ամեն ինչ իր տրամաբանական շարունակությունն է ունեցել»:

Աղջիկն ասում է, որ հասկանում է, որ ոչ բոլոր մարդկանց տեսակետերն են համընկնում, բայց, այնուամենայնիվ, նա շարունակում է գործել:

Աղջիկը նշում է, որ չի վախենում քնննադատություններից: