Ջոնսոնի մասնակցությամբ հոլովակը հայտնվել է ապրանքանիշի Instagram-յան էջում։ Նա Skims-ի սեւ, մարմինը շտկող կոմբինեզոն է կրում եւ ներկայացնում է իր կյանքի պատմությունը։

«Այս ներքնազգեստն ինձ ստիպում է զգալ, որ ես կարող եմ խանութ գնալ եւ ընտրել այն, ինչ նախկինում նույնիսկ չէի մտածի կրել, սակայն այժմ կարող եմ, եւ այն հրաշալի տեսք կունենա իմ հագին։ Այս ներքնազգեստն ինձ ազատության զգացում է հաղորդում»,- նշում է Էլիսը։

 

Ջոնսոնը ցմահ ազատազրկման է դատապարտվել առանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորության հանցագործության համար, որը կապված է թմրամիջոցների հետ։ Քիմ Քարդաշյանը մանրամասն ուսումնասիրել է կնոջ գործը, ինչինց հետո իրավաբանների ուղեկցությամբ գնացել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզելու ազատ արձակել նրան։

style.news.am