Հարաբերություններում սովորաբար կանայք տարբեր ձեւով է դրսեւորում իրենց։

Սեր եւ ագահություն

Այս դեպքում կինը անչափ խանդոտ է։ Նրա համար ծանր հարված է այն փաստը, որ իրեն կարող են լքել, թողնել, մոռանալ եւ այլն։ Նա զուգընկերոջը դիտարկում է որպես իր «սեփականություն», որը միայնակ չմնալու վախի հետեւանք է։

 

Սեր եւ խիղճ

Կան կանայք, որոնք ստիպում են զուգընկերոջը խղճալ եւ հոգ տանել իրենց մասին։ Նրանց դուր է գալիս լինել այդ դերում, իսկ տղամարդիկ սիրում են, երբ իրենց անձը կարեւորվում է կնոջ կողմից։

Սեր եւ արժանապատվություն

Այս դեպքում կանայք մշտապես մտածում են, որ «նա առանց ինձ տանջվում է։ Ես չեմ կարող հեռանալ նրանից, քանի որ դա անշնորհակալ քայլ է. նա այնքա՜ն է ինձ օգնել»։ Սակայն սա բավականին սխալ մոտեցում է, քանի որ հարաբերությունները պետք է հիմնված լինեն եւ կնոջ, եւ տղամարդու պահանջների ու ցանկությունների վրա։

Սեր եւ նախանձ

Հարաբերություններում զուգընկերներից ամեն մեկը ակնկալում է, որ դիմացինը հիանա իրենով, իր տաղանդով, ձեռքբերումներով, գեղեցկությամբ եւ այլն։ Մի խոսքով՝ ցանկանում է գնահատված լինել։ Եթե հարաբերություններում զուգընկերներից մեկը խթան է հանդիսանում մյուսի նվաճումների համար, գովելի է։ Սակայն եթե նրանց միջեւ մրցակցություն է առաջանում, ուրեմն հնարավոր է, հարաբերությունները տուժեն դրանից։

Սեր եւ հավատարմություն

Այս դեպքում հավատարմությունը սրբություն է կնոջ համար եւ նա խստորեն հետեւում է դրան։ Բայց, ցավոք, այժմ այդպիսի հավատարիմ զուգընկերներ շատ քիչ են եւ «կարապի հավատարմություն» վաղուց ի վեր մոռացվել է։

Սեր եւ իմաստություն

Այս դեպքում կինը չափազանց բարի չէ, սակայն անտարբեր էլ չէ։ Նա միշտ խելացի որոշումներ է կայացնում, անտեղի խոստումներ չի տալիս, քանի որ գիտի, որ միգուցե չկարողանա կատարել դրանք։ Նա գիտի իր եւ զուգընկերոջ առավելություններն ու թերությունների մասին եւ ընդունում է դրանք։


NEWS.am STYLE