Մինչ ուժեղ սեռն անհանգստանում է իր անկողնային անհաջողությունների պատճառով, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն այդ ամենի վրա «թքած ունեն»։ Հոգեբանների կարծիքով՝ կանայք սեքսով զբաղվում են միայն հանուն ինտիմության նուրբ զգացողության։
Ամերիկացի մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանանց 30–50 տոկոսն իր սեռական կյանքում բավարաված չէ։ Ուսումնասիրություններին մասնակցել է ավելի քան 31 000 կին։
Սակայն այդ փաստն անհանգստացնում է թույլ սեռի միայն յուրաքանյուր 10–րդ ներկայացուցչին։
Իսկ բրիտանացի մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեքսի հետ կապված խնդիրների մասին խոսել է հարցման 436 մասնակիցներից միայն 47–ը, մինչդեռ բժիշկները յուրաքանչյուր երրորդ կնոջ մոտ խախտում են նկատել։
Այս երկու ուսումնասիրությունների պատկերը նույնն է. հոգեբանները վերլուծել են կանանց խնդիրների պատճառները և փորձել են հասկանալ, թե ինչու են այդ դեպքում կանայք ընդհանրապես սեքսով զբաղվում։
Պարզվել է, որ կանանց մեծ մասն ուղղակի չի նկատում իր դժվարությունները, նրանց պետք չէ սեքսն այն ընկալմամբ, որի մասին երազում են տղամարդիկ։
«Կանայք կարող են սեքսով զբաղվել տարբեր պատճառներով։ Սովորական բավարարվածությունը բնավ էլ առաջին տեղում չէ,– ասում է Սեռական բժշկության կենտրոնի տնօրեն Լեոնարդ Դերոգատիսը, – սեքսը կանանց մոտ մերձենալու, իբրև զուգընկեր, վերջապես իբրև մայր իր պարտականությունները կատարելու միջոց է։ Շատ հաճախ կինը պատրաստ է ինքն իրեն զրկել հաճույքից՝ զուգընկերոջը երջանկացնելու համար և նույնիսկ չզգալ, որ զոհաբերություն է կատարում»։
Նշենք, որ ժամանակակից բժշկությունը սեքսում կանանց այդ ինքնուրացումը կարևոր խնդիր է համարում։ Իսկ դրա դեմ պայքարելը, ըստ բժիշկների, ավելի դժվար է, քան տղամարդկանց սեռական դիսֆունկցիայի դեմ պայքարելը։