Թաիլանդի հյուսիս-արևելքի Ուդոն Տխանի նահանգի գյուղերից մեկում հայտնաբերել են մի տղամարդու, որը, ինչպես ենթադրվում է, 128 տարեկան Է: Այդ մասին օգոստոսի 27-ին հայտնել Է «Կխաո Սոտ» թերթի առցանց տարբերակը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն: 128 տարեկան Օն Փհանչոմփհուն ապրում է Չայվանի շրջանի Մոնսոմբուն գյուղում գտնվող սեփական տանը՝ իր 70 տարեկան կնոջ՝ Սոնգի, յոթ զավակների ու 11 թոռների հետ:
Թերթը ներկայացնում է Թաիլանդի քաղաքացի Օն Փհանչոմփհունի անձը հաստատող փաստաթղթի լուսանկարը, որի վրա ծննդյան ամսաթիվ է նշված 1891 թվականի ապրիլի 9-ը:
Ծննդյան այս տարեթվով թաիլանդցի երկարակյացը կարող է հավակնել մոլորակի ամենատարեց տղամարդկանցից մեկի կոչմանը:
Տղամարդն ինքնուրույն է տեղաշարժվում, ինքն է աստիճաններով բարձրանում երկրորդ հարկ: Լրագրողի ստացած տպավորություններով, որը հանդիպել է երկարակյացի ու նրա ընտանիքի հետ, Փհանչոմփհուն միանգամայն առողջ դատողություն ունի և լավ հիշողություն: Նա իր երկարակեցությունը բացատրում է առողջ բնական սնունդով և մշտական ֆիզիկական բեռնվածությամբ: