Հայտնի երգչուհի, ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան նշել է իրեն փոխարինողի անունը. նրա խոսքով՝ այդ «պաշտոնում» կլինի երգչուհի Սվետլանա Լոբոդան։ Վերջինս տեսանյութը հրապարակել է Instagram-յան էջում։
Հոլովակում Պուգաչովան ասում է. «Երկիր, հանգիստ ապրիր։ Դու եւս մեկն ունես։ Մյուսները ստվերում են»։ Նա ձեռքով ցույց է տալիս Լոբոդային, որը սկսում է ծիծաղել ու դեմքը փակել ձեռքերով։ Հոլովակի մեկնաբանություններում Լոբոդան շնորհակալություն է հայտնվել Պուգաչովային «օրհնության» համար։
«Դա հզոր էր»,- հրապարակումը մեկնաբանել է Դիմա Բիլանի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան։ Ֆիլիպ Կիրկորովը բութ մատը վերեւ բարձրացրած էմոջի է օգտագործել։
Ավելի վաղ համացանցում էին հայտնվել Ալլա Պուգաչովայի լուսանկարները, որոնք արվել էին 1999թ.-ին «Vogue» ամսագրի ռուսական տարբերակի համար։ Լուսանկարների հեղինակը Ռոբին Դերիկն էր, որն ավելի ուշ դարձել է բրիտանական «Vogue»-ի ստեղծագործական տնօրենը։