Երջանիկ հարաբերություններում զույգերը միանման հետաքրքրություններ ունեն
Յուրաքանչյուր մարդ սեփական հետաքրքրություններն ունի: Պետք չէ կարծել, որ եթե օպերա ես սիրում, իսկ քո պոտենցիալ կյանքի ուղեկիցը տարված է դայվինգով, ապա խոսելու բան չեք ունենա եւ երջանիկ չեք լինի միասին: Հակառակը, անձնական հետաքրքրությունները ձեզ գրավիչ կլինեն զուգընկերոջ աչքերում:
Հարաբերությունների սկզբում անպայման պետք է կայծ լինի
Ոչ միշտ են մեր հարաբերություններն անհավանական սիրահարվածությամբ սկսվում: Այդ պատճառով հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ միայն կրքին եւ կայծին, այլեւ անվտանգության եւ հարմարավետության զգացողությանը, որը զգում ես մարդու կողքին: Ամուր հարաբերությունների համար ավելի կարեւոր է միասին ծիծաղելը:
Երջանիկ զույգերը երբեք չեն վիճում
Չեն վիճում միայն նրանք, ում համար միեւնույն է: Չեն վիճում միայն այն զույգերը, որոնց հարաբերություններն ավարտին են մոտենում: Պետք չէ մտահոգվել փոքր տարաձայնությունների համար, հաշտությունը բոնուս կլինի:
Ներդաշնակ հարաբերություններում հարկավոր է միշտ եւ ամենուր միասին լինել
Պատրանք է կարծիքը, որ երջանիկ զույգերը երբեք չեն բաժանվում: Յուրաքանչյուր մարդ վաղ թե ուշ ուզում է մենակ լինել: Ներդաշնակ հարաբերություններում զույգերը դա հասկանում են եւ հանգիստ միմյանց անձնական ժամանակ եւ տարածություն են տալիս: Եվ չպետք է ինքդ քեզ մեղադրես ընտանիքից հանգստանալու ցանկության համար: Դա առաջանում է ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկն այլեւս չի սիրում քեզ, այլ հակառակը. դա օգնում է պահպանել զգացմունքները, նույնիսկ հարաբերություններին նոր շունչ հաղորդել:
Երջանիկ հարաբերություններում զուգընկերները պաշտում են միմյանցհարազատներին
Պետք չէ զուգընկերոջից քո շրջապատի հանդեպ միանշանակ սեր ակնկալել: Դու նույնպես պարտավոր չես սիրել նրա բոլոր ազգականներին եւ ընկերներին: Ձեզանից յուրաքանչյուրը հարաբերությունների համար միայն միմյանց է ընտրում, իսկ հետագայում հարկավոր է միայն ճիշտ կազմակերպել ազգականների եւ ընկերների հետ փոխհարաբերությունները՝ ոչ ոքի չնեղացնելու համար:
Աղբյուրը՝ Ivona