Հրապարակվել Է շների առաջին լուսանկարը, որոնք կհայտնվեն «Լեդին եւ Թափառաշրջիկը» մուլտֆիլմի ռեմեյքում: Լուսանկարը հայտնվել Է Disney Twenty Three հանդեսի Twitter-օգտահաշվում:

Ինչպես հայտնել Է CinemaBlend-ը, Թեսսա Թոմփսոնը հնչունավորել Է Լեդիին, իսկ Ջասթին Թերուն՝ Թափառաշրջիկին: Ֆիլմում բոլոր դերերը կատարել են փրկարար-շները, որոնց ապաստարան են տվել նկարահանումների ավարտից հետո: Ռեմեյքի համաշխարհային պրեմիերան պլանավորված Է նոյեմբերի 12-ին: 

 

Նոր կինոժապավենի երաժշտության հեղինակն ամերիկացի կատարող Ժանել Մոնեն Է: Նա ոչ միայն ձայնագրել կինոնկարի նոր կոմպոզիցիաները, այլեւ կվերափոխի The Siamese Cat Song երգը, որը բնօրինակով կատարել Է Փեգի Լին:

«Լեդին եւ Թափառաշրջիկը» մուտֆիլմն Էկրան Է բարձրացել 1955 թվականին: Այն ներկայացվել Է BAFTA մրցանակի՝ որպես լավագույն անիմացիոն ֆիլմ: