Ամերկացի դերասան Բրեդ Փիթը նշել է, թե անցյալի ֆիլմերից որում կցանկանար նկարահանվել: Նա խոստովանել է, որ կցանկանար նկարահանվել Բերնարդո Բերտոլուչիի «Վերջին տանգոն Փարիզում» (1972 թվական) ֆիլմում:

«Ես միանգամից հիշեցի «Վերջին տանգոն Փարիզում»-ը: Հետաքրքիր է, ինչպե՞ս այն կբնութագրեր ինձ»,- ասել է դերասանը:

Հարցազրույցին ներկա է եղել նա «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում Փիթի գործընկերուհի Մարգո Ռոբին, ով խոստովանել է, որ չի դիտել Բերտոլուչիի այդ գլուխգործոցը: Բրեդ Փիթը նշել է, որ ֆիլմը, որում խաղացել է Մառլոն Բրանդոն, ծանր է: