Օրեր առաջ լույս աշխարհ է եկել երգչուհի Սիլվա Հակոբյանի դուստրը։ Նորաթուխ մայրիկն իր Insragram-ի Stories բաժնում , ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել։ Քնքուշ կադրում Սիլվան գրկել է դստերը, որը կրում է բաց վարդագույն երանգի զգեստ։
Մեղմ կադրին կից սիրված երգչուհին մեկնաբանություն չի թողել, սակայն հեշթեգերում նշել է՝ #մայրուդուստր բառերը։