Հայ ճանաչված երգիչ Թաթա Սիմոնյանը Փարիզում արված տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է՝ ինչպես է հայկական արժույթով վարդ գնում։

Կատարողը Facebook-յան էջում հրապարակված կարճ հոլովակը վերնագրել է այսպես. «Փարիզյան վարդ՝ հայկական դրամով»։ Տեսանյութում երեւում է՝ ինչպես է երգիչը ծաղկի դիմաց վճարում դրամով, ու լսվում է «Նայեք՝ դրամն ինչ հզորություն ունի» արտահայտությունը։

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Թաթայի ֆեյսբուքյան էջից