Նազենի Հովհաննիսյանը իր միկրոբլոգում գրել է․
«Այսօր կիրակնօրյա պատարագին Zoravor Surp Astvatsatsin Church - ում քահանան հիշեցրեց այս խոսքը.
«Որտեղ սերն է, այնտեղ վախ չկա. ինչպես Հովհաննեսն է ասում.<<Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը>> (Ա Հովհ. Դ18)»:
Էս համատեքստում հետաքրքիր է, քննադատությունը առողջացնո՞ղ մի բան է, սիրո՞ղ մարդու գործառույթն է, թե՞ ոչ:
Նույն քահանան ասաց, որ հաճախ պարիսպներ ենք շարում ու մեզ մեկուսացնում ենք' իբր նեղություն չտալու, կամ էլ ինքներս նեղություն չկրելու համար, որ « պաշտպանվենք» ու, որ դա իհարկե ճիշտ չէ, որ մարդիկ պիտի խոսեն, իրար ԼՍԵՆ ու կարևորն իրար օգուտ տան...
... Ես հասկացա, որ տարիներ առաջ ամեն հարցում իմ կարծիքն էի հայտնում' գործով ու խոսքով փորձում փոխել, օգնել, իմ կյանքը թողած հա մտածում էի ինչով օգտակար լինեմ և այլն: Րոպեն մեկ ու ամեն ինչը քննադատում էի, կարծիքս էի գրում, բարկանում կիսատությունների ու խնդիրների վրա: Անընդհատ: ( Նույնսիկ այդպիսի ջղային սոց. հաղորդում ունեի« Մարդկային գործոն»)
Էսօրվա քարոզից հետո հասկացա, որ մեկուկես տարի է ես գրեթե չեմ խոսում... հրապարակավ, չեմ հայտնում կարծիք ու տեսակետ սոց կայքերում և առհասարակ.
հիմա ուզում եմ հասկանալ դա է՞ ճիշտը, թե անընդհատ ակտիվ միջամտությունը( երբեմն նույնիսկ ագրեսիվ), որն ունեի նախկինում...
և ի վերջո այն, որ ես չեմ ուզում իմ կարծիքներն ու տեսակետները հայտնելով անհարմարություն առաջացնել իմ ընկերների մոտ, որոնք այսօր այս կամ այն պաշտոնն ունեն, արդյո՞ք իսկական ընկերասիրություն է, թե՞ հակառակը,
Սիրիր ընկերոջդ քո անձից առավել- ի մեջ ո՞րն է ճիշտը, լռությու՞նը, թե խնդրի օբյեկտիվ բարձրաձայնումը ( և իհարկե ֆիզիկապես ամեն ձևով օգնելը), եթե սիրում ես Երկիրդ, ո՞րն է ճիշտը, երբ ըստ քեզ սխալ է արվում, փորձել հուշե՞լ ճիշտ ճանապարհը, չհամակերպվե՞լ սխալի հետ, թե գնալ «մեծամասնության համար սիրելի լինելու» ճանապարհով ու չխոսել', որպեսզի չխանգարես....
Հ.Գ. Մեծագույն շնորհակալությամբ կկարդամ թե՛հոգևորականների, թե աշխարհիկների, թե իմ պաշտոնավոր ընկերների ու թե սովորական իմաստուն մարդկանց կարծիքները;
Էս պատասխանների կարիքն օդի պես ունենք