Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին ներկայացրել է «Պոռնո» սերիալի նոր թրեյլերը, որում նա հանդես է եկել որպես պրոդյուսեր։ Էպատաժային նախագծի պրեմիերան տեղի կունենա «Амедиатека» օնլայն ծառայությունում։
Անվանումից դժվար չէ հասկանալ, որ ֆիլմի հիմնական հերոսները ռուսական պոռնոինդուստրիայի ներկայացուցիչներն են։
Սերիալում, որը «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսերը նկարահանում է Goose Goose Films-ի հետ համատեղ, գլխավոր դերակատարներն են Ալգայա Տարասովան, Սնեժանա Սամոխինան («Холостяк» շոուի աստղի համար սա դերասանական դեբյուտ է սերիալում։ Մինչ այդ նա նկարահանվել է միայն տեսահոլովակներում, այդ թվում «Լենինգրադ»-ի) եւ Իլյա Մալակովը։
Իր նախագիծը Թինան վերջերս ներկայացրել է VK Fest փառատոնի ընթացքում, ուր հեռուստաաստղը public talk-ի մասնակից է դարձել։ «Մենք շատ գնահատող հանրություն ենք։ Մենք անմիջապես գիտենք՝ ինչն է լավ, ինչ է վատ, ով է հանրության արժանապատիվ անդամը, ով՝ ոչ։ Եվ դա լրջորեն անջատում է մեզ։ Անկախ գլխավոր հերոսուհու ոչ ստանդարտ զբաղմունքից, նա ոչնչով չի տարբերվում այլ մարդկանցից, այդ թվում հանդիսատեսից»,- սերիալի թեմայի ընտրությունը բացատրել է Թինան։
Սյուժեի մանրամասները դեռեւս չեն հրապարակվում. հայտնի է միայն հիմնական գիծը, որն, իհարկե, նվիրված է սիրուն։ Գլխավոր հերոսուհին նկարահանումների ընթացքում ծանոթանում է այլ դերասանի հետ, եւ նրանց միջեւ սիրավեպ է սկսվում։ Թե ինչ փորձություններ ու արկածներ են սպասվում զույգին, կիմանանք ավելի ուշ։ Սերիալի պրեմիերան ծրագրված է 2020թ.-ին։
style.news.am/