Շոտլանդիայի Ինվերնեսս քաղաքի բնակչուհին պնդում է, որ իր կատուն թմրանյութ է բերել տուն: Այս մասին հաղորդում է The Scottish Sun-ը:
Քաղաքի արևմտյան մասում զբոսնելուց հետո կենդանին թռել ստել է բազմոցին՝ տիրուհու կողքին, և հանկարծակի բերանից դուրս է նետել չորացրած բույսի կծիկ:
Կինը տեսել է, որ դրանք կանեփի տերևներ են:Նա լուսանկարը տեղադրել է սոցցանցում և գրել․ «Իմ կատուն հենց նոր տուն եկավ՝ սա բերանում»։
Այս միջադեպից հետո նա կատվին ցույց է տվել մասնագետին: «Բարեբախտաբար, նա շատ լավ է, – գրել է կինը: – Անասնաբույժը նրան փսխեցնող է նշանակել ապահովության համար»: