Մունգերի հնդիկ բնակիչը 40 տարի շարունակ մազերը չի կտրել և չի լվացել: Այս մասին հաղորդում է Metro- ը:
63-ամյա Սաքալ Դև Թուդուն աներևակայելի երկար մազեր ունի: Ըստ տղամարդու՝ Աստված երևում է իրեն երազների մեջ և արգելում է մազերը կտրել:
Փողոց դուրս գալիս նա իր մազերը հավաքում է գլխի գագաթին և ծածկում է սպիտակ փաթաթանով: Թուդուն չի խմում, չի ծխում և հետևում է կրոնական սկզբունքներին: Նա ունի կին, վեց երեխա և յոթ թոռ: Նա 31 տարի աշխատել է անտառտնտեսությունում և օգնում է տեղացիներին բուժել անպտղությունը: