Մեծ Բրիտանիայի 93-ամյա թագուհի Եղիսաբեթ II-ը Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում հանգստի ժամանակ չղջիկներ է որսացել։ Ամրոցում շատ չղջիկներ են բույն դրել, գրում է The Sun-ը։
Բանն այն է, որ չղջիկները պաշտպանված են օրենքով, այդ պատճառով նրանց տեղահանել չի կարելի։ Սակայն երբեմն ծառաները հավաքվում են պարասրահում և սկսում չղջիկներ որսալ, իսկ թագուհին նրանց ոգևորում է բացականչություններով։ Հետո նրա չղջիկներին պատուհանից դուրս է բաց թողում, որպեսզի թռչունները կարողանան հետ վերադառնալ։