Ավստրալացի Միչ Գոբելի եւ Սելլի Մուսթանգի լուսանկարները գրեթե միշտ հեռացվում են Instagram-ից, բայց դա չի խանգարում նրանց օրեցօր ավելի հայտնի դառնալ եւ արժանանալ ամենակրքոտ զույգի կոչմանը:
Չնայած այս համարձակ զույգի լուսանկարները բացահայտ սեռական բնույթի լինելու պատճառով եւ բազմաթիվ օգտատերերի բողոքների հետեւանքով հեռացվում են այս սոցցանցից, սակայն ժամեր անց դրանք հայտնվում են համաշխարհային պարբերականների էջերին, ուր արդեն բողոքները ուժ չունեն: Ավելին, Միչն ու Սելին արդեն հարցազրույցներ են տալիս եւ բարձրաձայնում իրենց տեսակետը սեքսի մասին: Զույգը համոզված է, որ սեքսն արվեստ է, որը պետք է տոնել, ոչ թե արգելել:
«Ես կարծում եմ, որ մարդու մարմինը գեղեցիկ է եւ սեքսն այն երեւույթն է, որից կարիք չկա զզվել: Այն սեր է: Կան լուսանկարներ, որոնցում մերկությունն այնքան չքնաղ է, որ պետք է ընդգծվի»,- կարծում է Սելին: